ՄՄարիա Գաբրիելյան

Երևանի ավագանին նորեկ անդամներ ունի

Երևանի ավագանին նորեկ անդամներ ունի

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին՝ Քրիստինա Վարդանյանին: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է նշանակվել Մարկոս Հարությունյանը: 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի մանդատը տրվել է Վիլեն Գաֆեսճյանին, իսկ Էդգար Բարսեղյանի մանդատը՝ Նարեկ Պետրոսյանին: 

Նարեկ Պետրոսյանը մանդատը ստանալուց հետո հայտարարել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեղմնավոր աշխատանք մաղթեց ավագանու նորեկ անդամներին, եռանդ, ուժ՝ ի բարօրություն Երևանի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում