Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

ԵՄ-ն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

ԵՄ-ն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից տրամադրված 1.3 միլիոն եվրոյի ներդրումը՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19 համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։

«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն՝ երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:

«Մենք բարձր ենք գնահատում այս առատաձեռն և ժամանակին արված ներդրումը, որը կօգնի մեզ մեղմելու հակամարտությունից տուժած մարդկանց տառապանքները, ինչպես նաև օգնել նրանց հոգալու սննդի և այլ հիմնական կարիքները»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլոշևիչը:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալու մտահոգություններին ու հարցումներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում