ԱԱննա Ավետիսյան

ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաներին

ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաներին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք» և հանդիպել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախից տեղափոխված և մանկական գյուղում ապաստանած Ստեփանակերտի և Բերձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաների հետ: Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակին և խնամքի ընդհանուր պայմաններին:
 
Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հատկապես ուշադրություն է դարձրել երեխաների զարգացման և հոգեբանական աջակցության որակին, կրթության իրավունքի իրացմանը, նրանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին և առողջության պահպանման հարցերին:
 
Պաշտպանն ընդգծել է, որ պատերազմի և տարհանման հետևանքով երեխաներն առավել խոցելի են դառնում, ուստի կարևոր է նրանց հանդեպ ցուցաբերվող բարձրորակ կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջապահական աջակցությունը՝ նրանց բոլոր հնարավոր հոգեբանական հետևանքներից զերծ պահելու համար։
 
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել «ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք» հաստատության անձնակազմին Արցախի երեխաներին ջերմ ընդունելու և նրանց հանդեպ ցուցաբերած հոգատարության համար, ինչպես նաև տեղեկացրել, որ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում իրականացվող վերանորոգման աշխատանքներից հետո երեխաները տեղափոխվելու են Արցախ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում