ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է Անկարային

Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է Անկարային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:

Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:

«Բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնումը: Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում