ՆՆարեկ Սահակյան

Այդ մարդիկ դեռ իշխանություն չունեն, բայց փակել են ընդդիմության համար եթերը, բա որ իշխանություն ունենան, ի՞նչ կանեն. Մարուքյան

Այդ մարդիկ դեռ իշխանություն չունեն, բայց փակել են ընդդիմության համար եթերը, բա որ իշխանություն ունենան, ի՞նչ կանեն. Մարուքյան

2012-ին կանխատեսում էին, որ 6 հազար ձայն կհավաքեմ, ընտրվեցի 12 հազար ձայնով, 2017-ին կանխատեսում էին, որ «Ելք» դաշինքը չի անցնի խորհրդարան, անցավ, 2018-ին կանխատեսում էին, որ ԼՀԿ-ն մանդատ չի ստանա, քանի որ չէր մասնակցել հեղափոխությանը, բայց ստացավ 18 մանդատ: Այդ մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց՝ կուսակցությունը չի լինի նորընտիր խորհրդարանում: 

Մարուքյանը վստահ է՝ ֆավորիտների մասին կարծիքները փողով են ձևավորվում, մինչդեռ, ըստ նրա, ժողովուրդը տեղամասերում կորոշի՝ ով է ֆավորիտը: «Որոշ ԶԼՄ-ներ արդեն մեկ տարի է ինձ համար փակ են պահում իրենց դռները, բայց համախմբման կոչ են անում: Այդ մարդիկ դեռ իշխանություն չունեն, մի թիվի ունեն ընդամենը, բայց փակել են ընդդիմության ներկայացուցիչներից մեկի համար եթերը, բա որ իշխանություն ունենան, ի՞նչ կանեն»,- ասաց նա: 

ԼՀԿ նախագահը հայտնեց, որ ընտրական ցուցակի կազմումը թողել են համագումարից հետո, որպեսզի ցանկացած առողջ ուժ՝ ցանկության դեպքում, կարողանա գալ, միանալ, անդամագրվել: «Անակնկալն այն է լինելու, որ ոչ մի անակնկալ չի լինելու, ԼՀԿ-ն մնալու է նույնը՝ այն, ինչ կա: Ցուցակում կլինեն, իհարկե, նոր անուններ, մեր թիմին նոր մարդիկ են միացել, բայց նրանք հայտնի դեմքեր չեն, նախկին պաշտոնյաներ չեն»: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց դաշինքի, վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, կարգախոսը՝ «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում