ՄՄարիա Գաբրիելյան

Մ23 ԵԱ. Դավիթ Օվասապյանը՝ արծաթե մեդալակիր

Մ23 ԵԱ. Դավիթ Օվասապյանը՝ արծաթե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Օվասապյանը նվաճեց արծաթե մեդալ։

130 կգ քաշային կարգի եզրափակչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Միխայիլ Լապտևի հետ և պարտություն կրեց 1։5 հաշվով։

Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Հրաչյա Պողոսյանը: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել են բրոնզե պարգևի։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մայիսի 23-ին կայանալիք եզրափակչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ։ 60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իսպանացի Անդի Խուան Սուչի հետ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում