ԱԱրման Գալոյան

Որոշել եմ որպես թեկնածու չառաջադրվել արտահերթ ընտրություններին. Սասուն Միքայելյան

Որոշել եմ որպես թեկնածու չառաջադրվել արտահերթ ընտրություններին. Սասուն Միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։ Միքայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի հայրենակիցներ, հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն է՛լ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհություն կամ քննադատություն Երկրապահին կներքաշեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում: Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամատատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու կողմից ղեկավարվող  կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը:

Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հավատարիմ մնալով ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում