ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի հակաիսրայելական արշավը շարունակվում է

Էրդողանի հակաիսրայելական արշավը շարունակվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ պաղեստինա-իսրայելական հակամարտության հանդարտվելուց հետո էլ շարունակում է կոշտ քննադատության ենթարկել Իսրայելին, գրում է Ermenihaber-ը:

Էրդողանը հիշեցրել է նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին՝ նշելով, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947 թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»:

«Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք է ողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Չնայած այս հայտարարություններին՝ Անկարան ողջունել է Իսրայելի և Գազայի միջև հրադադարի հաստատումը և հույս հայտնել, որ այն կայուն կլինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում