ԱԱրման Գալոյան

Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:

«Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության իմ գործընկերները։  

Նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը նպաստում է մեր երկրի տնտեսական կյանքի ակտիվացմանը։

Միջոցառման բացման իմ խոսքում կարևորել եմ սննդի արդյունաբերության մեջ նորարարությունների կիրառումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու ոլորտում գործող բիզնեսների թվայնացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում