ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հրաժարվել է գնել Գրենլանդիան

ԱՄՆ-ը հրաժարվել է գնել Գրենլանդիան

ԱՄՆ-ը հրաժարվել է Դանիայից Գրենլանդիան գնելու մտքից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է The Guardian-ը:

Բլինքենը լրագրողներին ասել է, որ այցելել է Գրենլանդիա, քանի որ ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել իր գործընկերությունը Դանիայի ինքնավար տարածքի հետ, այլ ոչ թե գնել այն:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ղեկավարման տարիներին քննարկել է Գրենլանդիան գնելու հարցը: Նրա խորհրդականները ծրագիրը համարել են տնտեսապես կենսունակ: Թրամփը կղզու հնարավոր գնումը համեմատել է անշարժ գույք ձեռք բերելու խոշոր գործարքի հետ:

Վաշինգտոնը նաև ասել էր, որ պատրաստ է Դանիային ամեն տարի սուբսիդիաներ վճարել Գրենլանդիան 600 մլն դոլարով գնելու գործարքի շրջանակում: Թրամփը նույնիսկ առաջարկել էր Պուերտո Ռիկոն փոխել Գրենլանդիայի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում