ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունները

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին:

Ողջունելով հյուրին՝ Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում