ՄՄարիամ Մխիթարյան

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հարցը և Սյունիքում ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հարցը և Սյունիքում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա, ինչը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին ու ոգուն, հաղորդում է Կրեմլի կայքը:

Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս Հայաստանի սահմանին տեղի ունեցած միջադեպին։ «Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ ուղղված պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում