ԱԱրման Գալոյան

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու տեղակալը կգործուղվեն Բելառուս

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու տեղակալը կգործուղվեն Բելառուս

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և նրա տեղակալ Արման Պետրոսյանին Բելառուս գործուղելու մասին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին 2021 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Պինսկ)՝ «Գնահատման գործունեության զարգացում. համաշխարհային, ազգային, եվրասիական հարթություն» 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար:

2. Սուրեն Թովմասյանի և Արման Պետրոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում