ԱԱրևիկ Աբելյան

Քննարկվել են արևային լողացող վահանակների տեղակայման և կիրառման հնարավորությունները

Քննարկվել են արևային լողացող վահանակների տեղակայման և կիրառման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին և «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին։

Հյուրերին ներկայացնելով ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից բխող առաջնահերթությունները՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է արևային էներգետիկայի ոլորտում նորարարական համակարգերի, մասնավորապես արևային լողացող վահանակների տեղակայման և կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։

Կարլ Շնադտը, վերահաստատելով ՀՀ-ի հետ համագործակցության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամությունը, ներկայացրել է արևային լողացող վահանակների առանձնահատկություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ դրանց դրական ազդեցությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալն ու «Քոնթուր գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահը պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Քոնթուր գլոբալ» ընկերության հետ ընթացիկ և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում