ԱԱրման Գալոյան

Ոստիկանների այցերը նախընտրական շտաբներ ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը

Ոստիկանների այցերը նախընտրական շտաբներ ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցչի հայտարարություններին, թե ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն:

«Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ  հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»,- տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը տարածած հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում