ԴԴավիթ Մուրադյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է քննարկումները դեպի Արցախ մշակութային արժեքների պաշտպանության առաքելություն ուղարկելու շուրջ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է քննարկումները դեպի Արցախ մշակութային արժեքների պաշտպանության առաքելություն ուղարկելու շուրջ

«Լուրերը» ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակով փորձել էր պարզել, թե կառույցն ինչ դիրքորոշում ունի Արցախում հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի, Ադրբեջանի վերսահսկողության տակ անցած տարածքներ գնահատող առաքելություն ուղարկելու և մշակութային ժառանգության պաշտպանության այլընտրանքային մեխանիզմներ կիրառելու հարցում:

Մեր հարցմանն ի պատասխան կառույցից ստացված նամակում նշվում է. 

«Շնորհակալություն ձեր հարցերի համար: Այս հարցերը կարևոր են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, որը խորապես նվիրված է մշակութային ժառանգության պահպանմանը: Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավված է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ կարևոր քննարկումներում: Քննարկումների այս փուլում մենք կարող ենք կատարել հետևյալ հայտարարությունը. «2020 թ. դեկտեմբերի 11-ին հանձնաժողովի հրապարակված հայտարարության համապատասխան, որն առնչվում էր զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությանը և որը բխում էր «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայից և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններից, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է քննարկումները մշակութային արժեքների պաշտպանության առաքելություն ուղարկելու շուրջ` փոխհամաձայնության և խիստ անկողմնակալության ոգով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում