ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը:

Այն այստեղ է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերով:

Առաքելության անդամները կհետևեն ընտրությունների ընթացքին, այնուհետև հանդես կգան միջանկյալ և վերջնական զեկույցներով:

Օուեն Մըրֆի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար) - Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: Այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիամոնիթորինգը ևս կազմելու է այս դիտորդական աշխատանքի անբաժան մասը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում