ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը կոչ է արել Իսրայելին ցամաքային ռազմական գործողություն չսկսել Գազայում

ԱՄՆ-ը կոչ է արել Իսրայելին ցամաքային ռազմական գործողություն չսկսել Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքել է իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայն է Եգիպտոսի առաջարկին՝ դադարեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և հրադադար հաստատել հինգշաբթի՝ մայիսի 20-ից:

Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները «կուլիսային» բանակցություններ են վարում իսրայելա-պաղեստինյան լարվածությունը մեղմելու ուղղությամբ և վստահ են, որ իրենց միջամտությունը կկանխի հակամարտության զարգացումը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչները գաղտնի կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ հրաժարվել Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողությունից: Իսրայելի առաջնորդն էլ պատասխանել է, որ ռազմական գործողությունների ավարտին «մի քանի օր» է մնացել:

Ըստ վերջին տեղեկությունների՝ գիշերը Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 60 հրթիռ, որից 10-ն ընկել են հենց պաղեստինյան տարածքում: Մայիսի 10-ին սկսված հակամարտության հետևանքով զոհվել է 237 պաղեստինցի, որից 60-ը՝ երեխա, 36-ը՝ կին: Իսրայելական կողմից զոհվել է մոտ 12 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում