ՄՄարիամ Մխիթարյան

Նենսի Փելոսին առաջարկում է բոյկոտել 2022 թվականի Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը

Նենսի Փելոսին առաջարկում է բոյկոտել 2022 թվականի Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխարհի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել Պեկինում կայանալիք 2022 թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցությունից՝ վկայակոչելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումները, հայտնում է ТАСС-ը:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության խոսնակը պատասխանել է Փելոսիի կոչին՝ Twitter-ի իր միկրոբլոգում ասելով, որ Պեկինը «կտրականապես դեմ է սպորտի քաղաքականացմանը, ինչը հակասում է Օլիմպիական խարտիայի ոգուն և, ի վերջո, վնասում է արդար մրցակցությանը մասնակցելու բոլոր մարզիկների իրավունքին»:

Փելոսին խոստովանել է, որ 2008 թ. Չինաստանի Տիբեթում լարվածության սրման ֆոնին Պեկինի Օլիմպիական խաղերին «դիվանագիտական ​​բոյկոտ» հայտարարելու իր փորձը հաջողություն չունեցավ, և ինքը վստահ չէ, որ այս անգամ էլ իր առաջարկը կընդունեն:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ խիստ քննադատել է Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու Վաշինգտոնի մտադրությունը՝ այն անվանելով «անհավանական գռեհկություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում