ՆՆարեկ Սահակյան

Մ-23 ԵԱ. Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ-23 ԵԱ. Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալ են նվաճել:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրեասյանը 3:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Բորոհանին, իսկ Ավագյանն ուժեղ է գտնվել վրացի Գոգա Մամիաուրիից՝ 7:4:

Մայիսի 18-ին պայքարի մեջ մտած Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել էին եզրափակչի ուղեգիր: Մայիսի 19-ին Ռազմիկ Պապիկյանը եզրափակչում կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, Հրայր Ալիխանյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Չերմեն Վալիևն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում