Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

Ալիևն «էդ անտեր միջանցքը» չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի. Արման Եղոյան

Ալիևն «էդ անտեր միջանցքը» չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի. Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի՝ ուժով կլուծենք»։ Դրանից երեք շաբաթ անց ադրբեջանական մեկ զորախումբ ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։
 
Երկու օր անց այս հարցով Ազգային ժողովում հրավիրված նիստում ասացի․

«Հիմա, եթե Սյունիքում մենք մի բան հանձնեինք իր (Ալիևի) ուզածից, բա էս դեպքը կլինե՞ր, բա չի հանձնվում, չէ՞, էդ անտերը (իր ուզածը), որ մտել ա, չի հանձնվում, չէ՞, չեք հասկանո՞ւմ էդքան բանը, ինչի՞ ա մտել ուժով. որովհետև ուրիշ ձև չի կարողանում ստանա դա ու չի էլ ստանալու, ուժով էլ չի ստանալու»:
 
Թվում էր, թե պարզ է, թե ինչն եմ ակնարկում «էդ անտերը» ասելով, էդ անտեր, էդ չարաբաստիկ միջանցքը։

Ու թեև մինչ օրս բանակցություններում ադրբեջանական կողմը պաշտոնապես որևէ միջանցքի հարց չի բարձրացրել, փոխարենը դրանով զբաղված են ադրբեջանական տելեգրամ ալիքներն ու դրանց բովանդակությունը Հայաստանում տարածող ուժերը։
 
Նույն այդ ուժերն են իրենց անսահմանափակ ֆինանսական ու մեդիառեսուրսով աղավաղում ասածիս բուն իմաստը։ Իսկ իմաստը շատ պարզ էր․ Ալիևն իր ուզած միջանցքը՝ «էդ անտեր միջանցքը», չի ստանալու, որովհետև ճանապարհը, որի վրայով ինքը կուզենար միջանցք ստանալ, տեր ունի»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում