Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Պատվաստումից հետո աշխարհում COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով

Պատվաստումից հետո աշխարհում COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով

Պատվաստումից հետո աշխարհում Pfizer, Moderna, AstraZeneca պատվաստանյութերի առաջին դեղաչափը ներարկելուց հինգ շաբաթ անց COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով: 

Պատվաստումից հետո` առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց, գրանցվել է վարակման 80%, հոսպիտալացման 90% և մահացության 95% ցուցանիշների նվազում:
 
Իտալիան Եվրոպական Միության անդամ առաջին երկիրն է, որն ուսումնասիրել է COVID-19-ի դեմ պատվաստումների արդյունքները՝ ցույց տալով իմունականխարգելմանն ուղղված դրա իրական ազդեցությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) և Իտալիայի առողջապահության նախարարության կողմից՝ Իտալիայում 13,7 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում: Գիտնականներն ուսումնասիրել են տվյալներն Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 3-ը:

Մայիսի 15-ի դրությամբ` շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14%-ն ամբողջությամբ պատվաստվել են, իսկ շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութերի առաջին դեղաչափը: Ուսումնասիրության մեջ ընդգրկված գրեթե 14 միլիոն մարդկանց շրջանում Pfizer և Moderna ընդունածների 95%-ն ավարտել է պատվաստումը 2 դեղաչափով, մինչդեռ AstraZeneca պատվաստվածներից ոչ ոք դեռևս երկրորդ դեղաչափը չի ստացել` հաշվի առնելով, որ այն կատարվում է առաջինից 12 շաբաթ անց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում