ՄՄարիամ Մխիթարյան

Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը լքեց Ռուսաստանը, Ուրալում ներկայացուցչությունը փակվեց

Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը լքեց Ռուսաստանը, Ուրալում ներկայացուցչությունը փակվեց

Ուրալի ԱՄՆ հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը, Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էմի Սթորոուն հեռացել է Ռուսաստանից: Իր ուղերձում նա հույս է հայտնել, որ Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատանքը շուտով ամբողջությամբ կվերսկսվի, գրում է BBC-ն:

«Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը 27 տարի շարունակ կապել է Ուրալը և Արևմտյան Սիբիրը Միացյալ Նահանգների հետ՝ տրամադրելով վիզա և ծառայություններ ԱՄՆ քաղաքացիներին, անցկացրել է անգլերեն լեզվի ուսուցման միջոցառումներ, բիզնես սեմինարներ և փոխանակման ծրագրեր»,- ասել է գլխավոր հյուպատոսը:

Ավելի վաղ հայտարարվել էր Վլադիվոստոկի հյուպատոսության աշխատանքների դադարեցման մասին: Այդ երկու դիվանագիտական ​​առաքելությունները փակելու ծրագրերը քննարկվել են դեռևս անցյալ տարի՝ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին՝ կապված Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակման հետ:

Ըստ այդ որոշման՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի թիվը կկրճատվի 75%-ով, հայտնում են դիվանագիտական ​​առաքելությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում