ԴԴավիթ Մուրադյան

Համաձայնագիր չի կնքվի, եթե չկատարվեն Թեհրանի բոլոր պայմանները. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ միջուկային գործարքի մասին

Համաձայնագիր չի կնքվի, եթե չկատարվեն Թեհրանի բոլոր պայմանները. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ միջուկային գործարքի մասին

Թեհրանը Վիեննայում ընթացող բանակցությունների շրջանակում բացառել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  իրագործումը վերսկսող որևէ նախնական համաձայնագրի կնքման հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: Նա ընդգծել է, որ ոչ մի համաձայնագիր չի կնքվի, եթե չկատարվեն (Թեհրանի) բոլոր պայմանները:

Վիեննայում տեղի են ունենում բանակցություններ ԱՄՆ-ին և Իրանին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր վերադարձնելու շուրջ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2018 թվականին էր որոշում ընդունել միջուկային գործարքից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը  ազդարարել էր ԱՄՆ-ը ծրագիր վերադարձնելու պատրաստակամության մասին։ 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 2-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու միակ միջոցը Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկումն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում