ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ նախագահ Պուտինը համոզված է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

ՌԴ նախագահ Պուտինը համոզված է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա միայն նշել է, որ «այդ բոլոր խնդիրները բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում» և հավելել, որ Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում