ԱԱրման Գալոյան

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին 2021 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով:

2. Էդվարդ Հովհաննիսյանի, Աշոտ Մուրադյանի և Էդգար Գևորգյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում