ՎՎարդուհի Բալյան

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր գումարված ՀԱԿ համագումարում ելույթ ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իր խոսքում, անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությանը Կոնգրեսի՝ մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, Տեր-Պետրոսյանն ասաց, որ  «համագումարից խնդրում է դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»:

«Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։

Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա՝ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակոֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում