ԼԼիլիթ Գասպարյան

ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որն սկսվել է «Թավշյա հեղափոխությունով». գերմանացի պատգամավոր

ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որն սկսվել է «Թավշյա հեղափոխությունով». գերմանացի պատգամավոր

Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտել է ԳԴՀ Բունդեսթագի Դաշինք 90/Կանաչներ խմբակցությունը։ Վերջինիս Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը խմբակցության անունից տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ զեկույցներն անհանգստացնող են: Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դա բացարձակապես անընդունելի է, և պետք է Դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից անհապաղ և հստակորեն դատապարտվի:

Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չի նշանակում: Գերմանիան և ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվեն տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործընթացում։ Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա զանգվածային ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որն սկսվել է «Թավշյա հեղափոխությունով»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում