ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի կառավարությունը Չեխիան և ԱՄՆ-ն ընդգրկել է «ոչ բարեկամական երկրների» ցուցակում

Ռուսաստանի կառավարությունը Չեխիան և ԱՄՆ-ն ընդգրկել է «ոչ բարեկամական երկրների» ցուցակում

Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական գործողություններ» կատարող երկրների ցանկում, որը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից, ներառված են ԱՄՆ-ը և Չեխիան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրների ցուցակում հայտնվելը կանդրադառնա առաջին հերթին այդ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի վրա: Տեղացիներից աշխատակազմ ձևավորելու հնարավորությունը շատ սահմանափակ կլինի:

Չեխիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Ռուսաստանում կարող է 19 մարդ ընդունել աշխատանքի, իսկ ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելությունը` ոչ ոքի:

Հրապարակված ցուցակում, բացի Չեխիայից և ԱՄՆ-ից, այլ երկրներ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում