ՄՄարիամ Մխիթարյան

Twitter-ը ջնջել է Փայլանին ուղղված թուրք պատգամավորի սպառնալից գրառումը

Twitter-ը ջնջել է Փայլանին ուղղված թուրք պատգամավորի սպառնալից գրառումը

Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը, գրում է Ermenihaber-ը:

Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան  գրառման պատճառով: Օզդաղը հայ պատգամավորին սպառնացել էր Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ:

Փայլանը հայց էր ներկայացրել դատախազություն ազգայական գործիչ Օզդաղի դեմ՝ վերջինիս մեղադրելով «հանցագործություն հրահրելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» համար: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք էր ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում