Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Բենիամին Նեթանյահուի որդին թուրքերին հիշեցրել է իրագործած ցեղասպանությունների մասին

Բենիամին Նեթանյահուի որդին թուրքերին հիշեցրել է իրագործած ցեղասպանությունների մասին

Իսրայելը շարունակել է կրակ բացել Գազայի ուղղությամբ: Ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Քասամ բրիգադներ» ռազմական թևը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել հարվածներն Իսրայելին, նույնիսկ Երուսաղեմի հարցում սահմաններ չեն տեսնում: Այսօր արդեն Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հարվածների հետևանքով մահացածներից մի քանիսի մոտ թունավոր գազերով խեղդամահ լինելու նշաններ են հայտնաբերվել: Բենյամին Նեթանյահուն էլ խոստացել է պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և շարունակել հարվածներ հասցնել Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման կառույցների ուղղությամբ:

-----

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Թվիթերի իր միկրոբլոգում պատմության արագացված դասընթաց է անցկացրել սոցցանցում իր էջին հետևող թուրքական բոտերին: Յաիրը թուրք հետևորդներին հիշեցրել է, որ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, որը Թուրրքիան անօրինական ձևով գրավել է: Իսրայելի վարչապետի որդին նաև մեղադրել է թուրքերին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության համար: «Ձեր երկիրն այժմ ղեկավարում է բռնապետը, որը ցանկանում է կրկին գրավել ու ճնշել արաբական աշխարհին, ինչպես դա արվել է Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է Յաիր Նեթանյահուն:

-----

Մոսկվան չի պատրաստվում որևէ մեկին անեքսիայի ենթարկել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը փորձում է դե ֆակտո ինտեգրել Ուկրաինայի արևելքի հատվածները, շեշտել է, որ Ռուսաստանը նման մտադրություն չունի: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ անձնագրերի տրամադրման հարցը զուտ մարդասիրական է, Ռուսաստանը չի ցանկանում խնդիրներ ստեղծել Կիևի համար, բայց Դոնբասում քաղաքացիական իրավունքների հետ կապված իրավիճակն անցնում է սահմանը:

------

Վրաստանի իշխանությունը մտադիր է ցամաքային սահմանները բացել՝ հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը: Նաթիա Թուրնավան շեշտել է, որ այդ քայլին իշխանությունները կգնան համավարակի երրորդ ալիքի ավարտից հետո, ինչն, ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթվա հարց է: Վրաստանի ցամաքային ու ծովային սահմանները փակ են անցած տարվա մարտից: Իսկ օդային ճանապարհով հարևան երկիր հասնել հնարավոր է այս տարվա փետրվարի 1-ից։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում