ԳԳայանե Թամամյան

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել

Չեմպիոնների լիգայի խաղարկության այս մրցաշրջանի եզրափակիչը լինելու է անգլիական։ Այդ հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև համավարակով պայմանավորված իրավիճակը եզրափակիչ հանդիպումն ընդունել ցանկացող Թուրքիայում, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է խաղը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։

Քննարկման է դրված երկու տարբերակ՝ խաղը տեղափոխել Անգլիա ու անցկացնել այն Լոնդոնում կամ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Ավելի վաղ արդեն եզրափակիչ դուրս եկած երկու ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ՈՒԵՖԱ-ին հաշվի նստել «անգլիական եզրափակչի» հետ ու հանդիպումը տեղափոխել Անգլիա։

Որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հայտնվել են հատկապես Թվիթեր սոցիալական ցանցում, ՈՒԵՖԱ-ում հակված են Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչն անցկացնել Պորտուգալիայի մայրաքաղաքում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում