ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիացի զինվորականները երկրորդ զգուշացնող նամակն են հղել նախագահին

Ֆրանսիացի զինվորականները երկրորդ զգուշացնող նամակն են հղել նախագահին

Ֆրանսիացի զինվորականները երկրորդ նամակն են հղել նախագահին, որում զգուշացնում են  Ֆրանսիայի «քայքայման» և իսլամիզմի վտանգների մասին, գրում է Euronews-ը: Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը կոչ է արել նամակի անանուն ստորագրողներին, որոնք պնդում են, թե Ֆրանսիայում «քաղաքացիական պատերազմ է հասունանում», հրաժարվել բանակից:

Երեք շաբաթ առաջ Valeurs Actuelles շաբաթաթերթը տպագրեց նմանատիպ մի նամակ, որի հեղինակները՝ 20 նախկին գեներալ, պնդում էին, որ Ֆրանսիան «վտանգի մեջ է», «իսլամիստները հաստատում են իրենց օրենքները»: Նամակը ստացել է հարյուր բարձրաստիճան սպաների և ավելի քան հազար այլ զինվորների աջակցությունը:

Երկրորդ նամակը ստորագրել են նաև կադրային սպաներ, որոնց ոչ թիվը, ոչ էլ ինքնությունը հայտնի չեն, և որոնք «թշնամու կրակի միջով են անցել» Մալիում, Աֆղանստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում:

Գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը նամակով պատասխանել է բոլոր զինվորներին, որում ասվում է. «Ամենախելամիտն այն կլինի, որ դուրս գաք կառույցից, որպեսզի կարողանաք ազատ հրապարակել սեփական գաղափարներն ու համոզմունքները»:

Նամակը ստորագրողներին նա մեղադրել է «բանակը քաղաքական բանավեճերին ներքաշելու համար, որի իրավունքը նրանք չունեն»:

Ինչևէ, այդ երկու նամակը փոքր քաղաքական փոթորիկ են առաջացել երկրում: Նամակների հեղինակներին իր զորակցությունն է հայտնել աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Մարին Լը Պենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում