ԱԱրման Գալոյան

Մհեր Գրիգորյանը կղեկավարի ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը

Մհեր Գրիգորյանը կղեկավարի ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:  

Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Խմբում ընդգրկվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը։

Աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում