ԱԱննա Ավետիսյան

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը. Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը. Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Պատրուշևին

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

«Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է Արմեն Գրիգորյանի ցավակցական հեռագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում