ԱԱրթուր Խաչատրյան

Կայացել է Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործով նիստը

Կայացել է Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործով նիստը

Կայացել է ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցրած Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործով դատական նիստը: Վարդազարյանի փաստաբանները բողոքարկել էին նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու և որպես մեղադրյալ ներգրավելու նախաքննական մարմնի որոշումը:

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը օգտագործելով արդարադատության իրականացման ու քննությանը խոչընդոտելու համար։

Քրեական գործը հարուցելուց հետո նրա լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցվել են: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը։ Վարդազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հովհաննես Խուդոյան (Ռուբեն Վարդազարյանի փաստաբան) - Այս դատական նիստին բովանդակային հարց համարյա չենք քննարկել: Նիստը հետաձգվեց լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով: Թե կոնկրետ ինչ՝ չեմ կարող ասել, քանի որ նիստը դռնփակ էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում