ՄՄարի Կոստանյան

Պատերազմի հումանիտար հետևանքների, այդ թվում՝ ռազմագերիների հարցը ցանկանում ենք առավելագույնս կառուցողական լուծել. Սերգեյ Լավրով

Պատերազմի հումանիտար հետևանքների, այդ թվում՝ ռազմագերիների հարցը ցանկանում ենք առավելագույնս կառուցողական լուծել. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հավաստմամբ՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքի համար:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես կազմակերպություն, որը պատասխանատվություն է կրում միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցելու այս ջանքերին: Մենք պատրաստ ենք նպաստել պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն: Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք այս հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումները»,- նշել է Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ պատերազմի հումանիտար հետևանքների կարգավորման, այդ թվում՝ ռազմագերիների, ինչպես նաև պատմական ժառանգության հարցերը ցանկանում են առավելագույնս կառուցողական լուծել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում