ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն այցելել է Իրանում ՀՀ դեսպանություն

Մայիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է այցելել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։

 

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում ԻԻՀ իշխանությունների կողմից ձեռնարկված կարևոր քայլերի, ինչպես նաև իրանահայության ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։

 

Զրուցակիցները հատուկ գոհունակությամբ են նշել ԻԻՀ իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կատարվող մեծ աշխատանքը։

 

Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը տեղեկություններ է ներկայացրել Ատրպատականի հայոց թեմի թեմական մարմինների գործունեության և համայնքում իրականացվող կրթամշակութային միջոցառումների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում