ԱԱրման Գալոյան

Մեր ամենամեծ պրոբլեմը 44-օրյա պատերազմն է և զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ. Փաշինյան

Մեր ամենամեծ պրոբլեմը 44-օրյա պատերազմն է և զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ. Փաշինյան

Մեր ամենամեծ պրոբլեմն իհարկե 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են կառավարության ամենաառանցքային բացթողումները:

Փաշինյանը նշեց, որ պատերազմից հետո մտովի վերադառնում է 2018 թ.: «Ես չէի ասի, թե ամեն ինչ ճշգրիտ, նույնությամբ կկրկնեի: Բայց, մեծ հաշվով, ԼՂ հարցում բանակցային գործընթացը և պրոցեսները, որ տեղի են ունեցել, իմ կարծիքով՝ 2018 թ. ապրիլի դրությամբ մենք անցել էինք անդառնալիության կետը, և ես այս ամբիոնից առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է իր կառավարման ընթացքում ամենամեծ ձեռքբերմանը, Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը մեր երկրի: «Եվ, ի վերջո, այդ նպատակի համար արվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում