ՄՄարիամ Մխիթարյան

Սադիկ Խանը կրկին հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում

Սադիկ Խանը կրկին հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում

Լոնդոնի գործող քաղաքապետ, Լեյբորիստական ​​կուսակցության թեկնածու Սադիկ Խանը երկրորդ անգամ հաղթեց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում: Այսպիսով, 51-ամյա քաղաքական գործիչը կշարունակի պաշտոնավարել ևս երեք տարի:

Սովորաբար Լոնդոնի քաղաքապետն ընտրվում է չորս տարի ժամկետով, բայց Խանի նախորդ լիազորությունները մեկ տարով երկարաձգվեցին՝ 2020-ին կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընտրությունները չեղյալ հայտարարելու պատճառով:

Առաջին անգամ հաղթելով 2016 թվականի ընտրություններում՝ Սադիկ Խանը դարձավ եվրոպական մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը:

Խանի հիմնական մրցակիցը պահպանողականների թեկնածու Շոն Բեյլին էր: Ըստ BBC- ի, եթե Խանի հաղթանակը սպասելի էր, նրա պահպանողական մրցակցինը՝ ոչ: Բեյլին ստացավ կանխատեսվածից ավելի շատ ձայն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում