ԱԱրման Գալոյան

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել:

Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության, իսկ Արտակ Ղազարյանը՝ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։  

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում