ԱԱրման Գալոյան

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել հայ մարշալների հիշատակին

Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել հայ մարշալների հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ականավոր պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի շիրիմները:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական և պետական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին: 

Բացի այդ, Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում