«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:

  • Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն
  • Երգը պետք է նախկինում հրապարակված չլինի 
  • Երգի բառերը չպետք է ունենան քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու
  • Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ
  • Երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր: Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Կիեւում: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում