ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ արձագանքը Ռուսաստանի կազմած անբարյացակամ երկրների ցուցակին

ԵՄ արձագանքը Ռուսաստանի կազմած անբարյացակամ երկրների ցուցակին

ԵՄ առնվազն մեկ երկրի ընդգրկումը Ռուսաստանի համար անբարյացակամ երկրների ցուցակում կդիտարկվի որպես քայլ ամբողջ ԵՄ-ի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով միության արտաքին քաղաքական ծառայության աղբյուրին:

«Եվրամիության միասնությունը պառակտել չի հաջողվի: Դուք չեք կարող որոշակի երկրի նկատմամբ բացասական վերաբերվել պարզապես այն պատճառով, որ կան քաղաքական տարաձայնություններ»,- ասել է աղբյուրը:

Եվրամիությունը համարում է, որ Ռուսաստանի անբարյացակամ երկրների ցուցակի ստեղծումը հակասում է միջազգային իրավունքին և դիվանագիտական ​​հարաբերությունների կոնվենցիային:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ իրենք հայելային պատասխան չեն տա Ռուսաստանին, և կկայացնեն իրենց որոշումները:

Ապրիլի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է կազմել անբարյացակամ երկրների ցուցակ, որոնց վրա կիրառվելու են ազդեցության միջոցներ:

Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտեց, որ Մոսկվան չի պատրաստվում առանց բացառության ցուցակում ընդգրկել բոլոր երկրներին: Նա պարզաբանել է, որ համապատասխան որոշումները հիմնված կլինեն իրավիճակի խոր վերլուծության վրա: Դիվանագետը նշել է, որ ցուցակը շուտով կներկայացվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում