ԱԱրման Գալոյան

ԱԺ-ն ընդունեց քննարկված նախագծերը

ԱԺ-ն ընդունեց քննարկված նախագծերը

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք՝ գործադիրն առաջարկել է լիցենզավորել մասնավոր նախակրթարանները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք՝ առաջարկվում է ևս մեկով ավելացնել Երևանում քաղաքապետի տեղակալների թիվը՝ 4 փոխարեն սահմանելով 5, և հանել գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 76 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով. նախագծի համաձայն՝ առաջարկվում է սահմանային շերտում արգելել տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգտագործումը:

Խորհրդարան առաջին ընթերցմամբ ընդունեց Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 77, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց 76 կողմ, 1 ձեռնպահ ձայնով: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

«Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 76 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում