Իսպանական ցլամարտի հայ երկրպագուները 2001 թ․ հնարավորություն ունեին Երևանում հետևելու իսկական ցլամարտի՝ գրեթե բոլոր կանոններով։ Ըստ ցլամարտի օրենքների, վերջում հանդիսատեսն է որոշում կենդանիներին ողջ թողնել, թե սպանել։ Իսկ հայ հանդիսատեսը, նախքան ցուլերի ժամանումը, առաջնորդվելով քրիստոնեական սկզբունքներով, հրաժարվել էր ցլամարտի այդ հատվածից։










