Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին:

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման ռեժիմների աստիճանական թուլացումը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներում առկա բացերը և տեխնոլոգիական առաջընթացը կարող են պայմաններ ստեղծել ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար:

Ընդգծվել է, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի  վերահսկումն ու չտարածումը պահանջում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն և գործողությունների համակարգում, այդ թվում՝ վերահսկողության միջազգային արդյունավետ ու գործուն մեխանիզմների  ապահովման և ազգային կարողությունների զարգացման նպատակով պետություններին աջակցելու միջոցով:

Հանդիպմանը, որպես բանախոսներ, մասնակցել են ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Ռայս-Հաուելը, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովը և ԱՄՆ Պետքարտուղարության ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ազգային համակարգող Թոդ Փերին: 

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է Հարավային Կովկասում  ԴԱԵՇ, Ջաբհատ-ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայության վրա, որն իրական սպառնալիք է ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգությանը:

Հետագա ահաբեկչական ակտերի կանխարգելման, ինչպես նաև այդ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համարվել հետաքննման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը:

Նիստին  անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման 2021 թ. համապարփակ վերանայման գործընթացին ընդառաջ: Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներդրումը չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում