ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենը Բաքվին և Երևանին կոչ է արել ավարտել գերիների փոխանակման գործընթացը

Բլինքենը Բաքվին և Երևանին կոչ է արել  ավարտել գերիների փոխանակման գործընթացը

ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը և կողմերին կոչ է արել ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը: Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Twitter-ի գրառման մեջ:

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ամբողջությամբ և անհապաղ ավարտել բոլոր գերիների, պահվող անձանց, ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակումը, ինչպես նաև կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ապահովել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»,- ասվում է գրառման մեջ:

Երեքշաբթի Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ երեք հայ ռազմագերի Ադրբեջանից Հայաստան է վերադարձել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում