ԱԱրման Գալոյան

Սինանյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան

Սինանյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպեց հոգևոր առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի հետ՝ տեղեկացնում են Հանձնակատարի գրասենյակից:

Հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, որից հետո Սրբազանի հետ քննարկեց համատեղ աշխատանքի ուղղությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գրասենյակից և թեմից մեկական աշխատակից նշանակել կապի շարունակականության և համատեղ ծրագրերի իրականացման համար, թեմի միջոցով գրասենյակի ծրագրերին ավելի շատ մասնակիցներ ներգրավել և խրախուսել երիտասարդության ակտիվ կապը հայրենիքի հետ: Հոգևոր հայրը Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց նաև «Ներուժ» երիտասարդական միության  ատենապետուհի Սիլվանա Վարդանյանին, ում հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում միության հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ տեսակապով հանդիպում ունենալ և նրանց ներկայացնել գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև մշակել համատեղ նոր  նախաձեռնություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում