ՄՄարիամ Մխիթարյան

Շոտլանդիան նորից բարձրացնում է Մեծ Բրիտանիայից անկախության հարցը

Շոտլանդիան նորից բարձրացնում է Մեծ Բրիտանիայից անկախության հարցը

Հինգշաբթի Շոտլանդիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և, ըստ հարցումների, անկախության կողմնակիցները մեծամասնություն կկազմեն խորհրդարանում: Դա հնարավորություն կտա պահանջել նոր հանրաքվե Բրիտանիայից անջատվելու վերաբերյալ, ինչին Լոնդոնը համաձայն չէ, գրում է BBC-ն:

«Եթե Շոտլանդիայի ժողովուրդը ձայնը տա անկախության կողմնակից կուսակցություններին, եթե ժողովուրդը շարունակի սատարել անկախությունը, Վեստմինսթերում ոչ մի վարչապետ չի կարող խոչընդոտել հանրաքվեն»,- երեքշաբթի Sky TV-ին ասել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթարջենը:

Ընտրություններին ընդառաջ YouGov-ի և Opinium-ի հրապարակած երկու հարցումների արդյունքները ցույց են տվել, որ երեք անջատողական կուսակցություններ` իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Շոտլանդական կանաչները և Ալբա նոր կուսակցությունը, կարող են խորհրդարանում ստանալ տեղերի գրեթե երկու երրորդը՝ 79-82 տեղ 129-ից:

Քանի որ Մեծ Բրիտանիայի ներկա վարչապետ Բորիս Ջոնսոնը կտրականապես մերժում է նոր հանրաքվեի անցկացումը, շոտլանդացի ազգայնականները հայտարարում են, որ եթե վարչապետը մոտ ժամանակում համաձայնություն չտա, իրենք օրենք կընդունեն հանրաքվեի մասին, որը կներկայացվի խորհրդարան: Դրանից հետո պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքը նաև դատարանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում